Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հիշարժան տարեթվեր

Նոյեմբերի 17-ը Ծխելուց հրարաժարվելու միջազգային օրն է

Նոյեմբերի 17-ը Ծխելուց հրարաժարվելու միջազգային օրն է

Ամեն տարի աշխարհի շատ երկրներում նոյեմբերի երրորդ հինգշաբթի օրը նշվում է ծխելուց հրաժարվելու միջազգային օրը (No Smoking Day):  Այն սահմանվել է 1977թ. Ամերիկյան ուռուցքաբանության հասարակության կողմից (American Cancer Society):


Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներին համաձայն.

 

  • աշխարհում թոքերի ուռուցքից մահացությունների 90%-ը, քրոնիկական բրոնխիտից մահացությունների 75%-ը, սրտի իշեմիկ հիվանդությունից մահացությունների 25%-ը պայմանավորված է ծխելով,

  • երկրագնդի վրա ամեն տաս վայրկյանը մեկ մահանում է մեկ մոլի ծխող (2020թ. այս թիվը կարող է բարձրանալ մինչև մեկ մարդ՝ յուրաքանչյուր երեք վայրկյանը մեկ),

  • Ռուսաստանում ծխում է նվազագույնը յուրաքանչյուր տասներորդ կինը,

  • այսօր մոլի ծխող կարելի է անվանել ռուսաստանի տղամարդկանց 50-60% (քաղաքացիների  որոշ տեսակների մոտ այդ թիվը հասնում է 95%),

  • ծխելը և դրա առաջացրած հիվանդությաուններն ամեն օր Ռուսաստանի միլիոնավոր քաղաքացիների համար մահվան պատճառ են դառնում:


Ծխելուց հրաժարվելու միջազգային օրվա նպատակը.


Նպաստել ծխախոտային կախվածության տարածվածության իջեցմանը, ծխելու դեմ պայքարի մեջ ներգրավել բնակչության բոլոր շերտերին և բոլոր մասնագիտություններով բժիշկներին, կանխարգելել ծխախոտ ծխելը և հասարակությանը տեղեկացնելը առողջության վրա ծխախոտի կործանարար ազդեցության մասին:


Հարցմանը մասնակցած քաղաքացիների 47%-ը ծխելը համարում են վնասակար սովորություն, 38%-ը՝ կախվածություն, 9%-ը՝ անբուժելի հիվանդություն, իսկ հարցմանը մասնակցած մարդկանց 6%-ը չկարողացան որոշել ծխելու նկատմամբ իրենց վերաբերմունքը:


Հարցմանը մասնակցած մարդկանց 22%-ը ծխելու վտանգավոր հետևանքների մասին տրված հարցին  չկարողացավ պատասխան տալ : Հարցվածների 35%-ը  ծխախոտն օգտագործելու արդյունք համարում են թոքի ուռուցքը, 25%-ը` բրոնխիտը և թոքերի այլ հիվանդությունները, 12%-ը նշել են սիրտանոթային հիվանդությունները, 6%-ը` պալարախտը:


Հարցվածների 12%-ի կարծիքվ ծխելը թողնելը հեշտ է, 56%-ը գտնում են, որ դա դժվար է, 4%-ը` անհնար, իսկ 28%-ը չեն մտածել այս հարցի շուրջ: Ընդ որում, հարցվածների 21%-ը փորձել են ծխելը թողնել, սակայն՝ անօգուտ:


Ծխելուց հրաժարվելուն օգնող կենտրոնների գոյության մասին գիտեին հարցվածների 30%-ը, իսկ 70%-ը՝ չգիտեն:


Հարկ է նշել, որ ծխելու վնասակար ազդեցությունների վերաբերյալ լավ տեղեկացվածության հետ մեկտեղ, քաղաքացիներից քչերն են փորձում խուսափել նիկոտինային կախվածությունից: Կա´մ մարդը չի գիտակցում իր առողջության վրա ծխախոտի թողած վնասի ողջ ծանրությունը, կա´մ մտածում, որ ինքը հիվանդություններից զերծ կմնա, կա´մ էլ ծխելու սովորությունն այնքան մեծ է, որ հնարավոր չէ դրանից հրաժարվել:

Սկզբնաղբյուր. Calend.ru
Աղբյուր. med-practic.com
Թարգմանությունը. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ